(+374) 10-22-44-60 (+374) 91 31-52-82

http://sphinx.am/ ԳՐԻՄԱՆ ՍՊԸ

Մեր մասին

Մեր մասին
  Պատիվ ունենք ներկայացնելու անվտանգության համակարգերի Սֆինքս.էյէմ սրահը, որի հիմնադիրն է ԳՐԻՄԱՆ սահմանափակ         պատասխանատվությամբ ընկերությունը: Գործելով հայաստանյան շուկայում 2002 թվականից, մեր ընկերությունը հանդես է եկել անշարժ օբյեկտների ֆիզիկական անվտանգության համակարգերի նախագծման, դրանց իրականացման, կարգաբերման, անհրաժեշտության դեպքերում նաև սպասարկման առաջարկով եւ հաջողությամբ իրականացրել բազմաթիվ համալիր ծրագրեր: Ցանկանալով ընդլայնել մեր գործունեությունը, տալով նրան առավել դինամիկ եւ ներկայանալի բնույթ, ԳՐԻՄԱՆ ՍՊԸ-ն հիմնել է անվտանգության համակարգերի Սֆինքս.էյէմ սրահը: Ինչո՞ւ Սֆինքս. շատ պարզ` եգիպտական դիցաբանությունում Սֆինքսը հանդիսանում է պահապանի խորհրդանիշ, իսկ մեր գործունեության հիմքում դրված է Ձեր պահպանված լինելու խնդիրը: Եվ պատահական չէ, որ մեր կազմակերպության կարգախոսն է` 
 
‹‹Աստված պահպանվածին է պահպանում››
 

   Իսկ ինչո՞ւ էյէմ. դա էլ խորհրդանշում է մեր բնագավառում բարձր տեխնոլոգիաների կիրառումը:
  Հրավիրելով համագործակցության, ցանկանում եմ վստահեցնել, որ անվտանգության համակարգ նախագծելիս եւ իրականացնելիս մեր սկզբունքներն են`
   · անվտանգություն,
   · նորից անվտանգութուն,
   · եւ նորից անվտանգություն:

   

    ‹‹ԳՐԻՄԱՆ›› ՍՊԸ-ն ունի մասնագիտական գործունեության համապատասխան լիցենզիաներ: (տես` Պատկերասրահում)

  Մեր ընկերությունը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ մասնագիտական սեմինարների: Նշանակալի է եղել մեր մասնակցությունը 2011թ սեպտեմբերին «Պրոմ Էքսպո»-ի կազմակերպած «Հայաստանը` ձեր գործընկեր» միջազգային ցուցահանդեսին, որտեղ «ԳՐԻՄԱՆ» ՍՊԸ-ն ներկայացրեց հրդեհաշիջման համակարգեր և արժանացավ մրցանակի:(տես` Պատկերասրահում)


Հարգանքով`
Մանվել Գրիգորյան

ԳՐԻՄԱՆ ՍՊԸ հիմնադիր

 

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ